Ատամնաբուժական ծառայություններ
Տավուշ բժշկական կենտրոնի ատամնաբուժական կաբինետը մատուցում է հետևյալ ծառայությունները.
Պրոֆիլակտիկա
Բերանի խոռոչի մանրակրկիթ զնման շնորհիվ հայտնաբերվում են առկա խնդիրները և կանխվում նոր սկսվողները:
Ատամնաքարերի մաքրումն ու փայլեցումը կատարվում է ուլտրաձայնային և Air flow եղանակով
Ատամների անվնաս և արդյունավետ սպիտակեցում բարձրորակ ժամանակակից նյութերով:
Տավուշ բժշկական կենտրոնում կատարվում է ճշգրիտ ախտորոշում ի շնորհիվ բարձր որակավորում ունեցող բժիշկնեի և վերջին սերնդի թվային ախտորոշիչ սարքավորումների, որոնցից են՝
kodak 2100 ռենտգեն ապարատ որն ունի ներկայում հայտնի ամենաթույլ ճառագայթումը
kodak ռադիովիդեոգրաֆ, որը հնարավորություն է տալիս թվային ռենտգենի միջոցով առավել ճշգրիտ ախտորոշել:
NSK apex locator, որի միջոցով չափվում է ատամի արմատախողովակների երկարությունը էնդոդոնտիկ (ներվի հեռացում) բուժման ժամանակ:
NSK endomotor, որի շնորհիվ էնդոդոնտիկ բուժումը կատարվում է ավելի արագ և որակով:
Թերապիա
Ատամների սպիտակեցում
Ատամների բուժում
Բարդացած կարիեսի բուժում
Ատամների թերությունների վերացում ներդիրների միջոցով
Էսթետիկական վերականգնումներ
Օրթոպեդիա
Օրթոպեդիան ստոմատոլոգիայի բաժին է, որն զբաղվում է պրոթեզավորման ճանապարհով ատամնածնոտային համակարգի ամբողջականության և գործառնության խախտումների ախտորոշմամբ ու բուժմամբ։
Տավուշ բժշկական կենտրոնում կատարվում են հետևյալ միջամտությունները.
ատամի պսակի և ատամնաշարի էստետիկ վերականգնում լրիվ կերամիկական, մետաղակերամիկական, ցիրկոնի օքսիդի հիմքի վրա շապիկների , կամուրջների, ներդիրների, վինիրների միջոցով
մասնակի և լրիվ անատամության ժամանակ ծամողական ֆունկցիայի վերականգնում լրիվ և մասնակի շարժական թիթեղային և բյուգելային պրեթեզների օգնությամբ
պրոթեզավորում իմպլանտների վրա
Վիրաբուժություն
ցանկացած բարդության ատամների հեռացում
պարոդոնտոլոգիական միջամտություններ
լնդերի պլաստիկա
Իմպլանտալոգիա
իմպանտների տեղադրում
ոսկրային պլաստիկա՝ բաց և փակ սինուս լիֆտ, փեղեկում
Մանկական ստոմատոլոգիա
Պրոֆիլակտիկ Միջոցառումներ
Կատարվում են մշտական ատամների հերմետիզացիա
Կաթնատամների պլոմբավորում գունավոր պլոմբանյութերով
Մեկնաբանություն(ներ) (2)
xndrum em poxanceq indz dzer heraxosahamary
077 633063 099 106080 0268 22999