Նյարդաբանական բաժանմունք
Քիթ-կոկորդ–ականջաբանական կաբինետում հիվանդները կարող են ստանալ բարձրորակ բժշկական օգնություն:
Ախտորոշվում և բուժվում են սուր և խրոնիկ հիվանդություններ, որոնցից են՝
Սուր և քրոնիկ սինուսիտներ
Սուր և քրոնիկ օտիտներ
Սուր և քրոնիկ տոնզիլիտ
Սուր և քրոնիկ ֆարինգիտ
Սուր և քրոնիկ լարինգիտ
Վազոմոտոր ռինիտ
Ալերգիկ ռինիտ
Ադենոիդներ
Ձայնալարերի սուր և քրոնիկ հիվանդություններ:
Հիվանդներին առաջարկվում է բազմաթիվ ԼՕՌ ծառայություններ՝
ԼՕՌ օրգանների էնդոսկոպիկ հետազոտում /ֆիբրոսկոպիա/, այդ թվում նաև կոկորդի սուր և քրոնիկ հիվանդությունների ախտորոշում
Քիթ-ըմպանային նշիկի /ադենոիդներ/ գերաճի ախտորոշում:
Կատարվում են փոքր վիրահատական միջամտություններ
Աբսցեսների և թարախակույտերի բացում
Նյարդաբանական կաբինետում հետազոտվում և բուժվում են կենտրոնական, պերիֆերիկ նյարդային համակարգի, ինչպես նաև նյարդային համակարգի ֆունկցիոնալ հիվանդություններ։
Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունների շարքին են պատկանում.
գլխուղեղի և ողնուղեղի անոթային հիվանդություններ (ինսուլտներ, ուղեղի արյան շրջանառության անցողիկ և քրոնիկ խանգարումներ, էնցեֆալոպաթիաներ, անոթային դեմենցիաներ, հիշողության, ճանչողության և այլ հոգեկան բարձրագույն ֆունկցիաների խանգարումներ),
նյարդային համակարգի բորբոքային հիվանդություններ (մենինգիտներ, էնցեֆալիտներ, մենինգոէնցեֆալիտներ, արախնոիդիտներ, միելիտներ և այլն),
ցրված սկլերոզ,
պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ (պոլինեյրոպաթիաներ, պլեքսոպաթիաներ, մոնոնեյրոպաթիաներ և այլն),
նյարդամկանային հիվանդություններ,
կենտրոնական նյարդային համակարգի տրավմատիկ ախտահարումներ,
գլխացավեր,
դեմքի ցավեր,
ողնաշարի դեգեներատիվ-դիստրոֆիկ ախտահարումներ (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակի ճողվածքներ, լյումբագո, ցերվիկալգիաներ, դորսալգիաներ և այլն),
սոմատիկ հիվանդությունների ժամանակ առաջացած նյարդաբանական զանազան խանգարումներ:
Կաբինետում աշխատում է փորձառու և արհեստավարժ անձնակազմ։
Հիվանդությունների ախտորոշման նպատակով կիրառվում են ժամանակակից ախտորշիչ սարքավորումներ (համակարգչային շերտագրում, դոպլերոգրաֆիա, ռենտգենյան և այլ և կլինիկական-լաբորատոր հետազոտություններ։
Հիվանդների բուժման նպատակով օգտագործվում են ժամանակակից բուժման մեթոդներ և դեղորայք։
Յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում, հիվանդին և նրա հարազատներին տրվում է լիարժեք տեղեկատվություն հիվանդի վիճակի, բուժման պլանի, կատարվող հետազոտությունների նպատակների մասին։
Կաբինետի բժիշկները մշտապես մասնակցում է ժամանակակից նյարդաբանությանը վերաբերող զանազան գիտաժողովների, կոնֆերանսների։









Մեկնաբանություն(ներ) (0)