Համակարգչային տոմոգրաֆիա
Գիտության և տեխնիկայի նվաճումները թույլ են տվել ճառագայթային ախտորոշմանը` գրավել առաջատար դիրքեր ժամանակակից բժշկության մեջ:
Նոր սերնդի ախտորոշման սարքավորումները թույլ են տալիս ախտորոշել ո'չ միայն գլխուղեղի և ողնաշարի, այլ նաև կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչի օրգանների հիվանդությունները, այլև անցկացնել ֆիզիոլոգիական և բիոքիմիական հետազոտություններ այդ օրգաններում` in vivo :
Ժամանակակից ռադիոլոգիայի առանձնահատկություններից կարելի է համարել նյարդավիրաբուժության, կրծքային և որովայնային վիրաբուժության հետ նոր կապերի հաստատումը (վիրահատություններին աջակցությունը, նավիգացիա, հետվիրահատական հսկողություն, ստերեոտաքսիս, ստերեոտոքսիկ բիոպսիա, ճառագայթային թերապիա):
Վերջին սերնդի սպիրալային համակարգչային տոմոգրաֆներն (ՀՏ) թույլ են տալիս անցկացնել մեծածավալ եռապատկեր (3D) հետազոտություններ, այսինքն, հետազոտման ժամանակ ստանալ մարմնի որոշ հատվածներից տվյալներ և անցկացնել ռեալ ժամանակի կտրվածքով մուլտիպլանար և ծավալային ռեկոնստրուկցիաներ նշված ռենտգենոլոգիական հարթությունում. ոսկրային, պարենխիմատոզ, անոթային /ՀՏ-անգիոգրաֆիա/, և ստանալ բարձրորակ ախտորոշիչ պատկերներ:
Վերջին 5-10 տարիներին ի հայտ են եկել ռադիոլոգիական պատկերների պահպանման և մշակման համակարգեր (PACS): Տեղեկատվական և ցանցային տեխնոլոգիաների վերջին նորույթների կիրառումը թույլ է տալիս պահպանել պատկերները սեղմված թվային վիճակում արխիվային կենտրոնական համակարգում, կարդալ և ուղարկել պատկերները տարբեր տեղեկատվական ցանցի համակարգչի վրա, ներառյալ համացանցը:
Բացի պահպանման, որոնման, տեղափոխման խնդիրներից, այսինքն, պատկերների մենեջմենտից, այդպիսի ռադիոլոգիական տեղեկատվական համակարգերը ռադիոլոգների համար ախտորոշման ժամանակ չափազանց օգտակար են, քանի որ թույլ է տալիս համեմատել տարբեր ախտորոշիչ մոդուլներ. ՀՏ, ՄՌՏ, անգիոգրամմա, միելոգրամմա և այլ թվային ախտորոշիչ պատկերներ, որոնք օգնում են պրակտիկ բժիշկներին` վիրաբույժին կամ թերապևտին, ընտրել բուժման օպտիմալ մեթոդն առավելապես նավիգացիոն տեխնոլոգիաների կիրառման ժամանակ:
Տավուշ բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետում լայնածավալ կիրառվում են ժամանակակից սպիրալ ՀՏ-ի հնարավորությունները:
Կաբինետն ունի ունի սպիրալ տոմոգրաֆ. Siemens Somatom Emotion Duo, որն, աշխատելով մշտական ռեժիմով, ապահովում են պլանային և սուր ախտաբանությամբ հիվանդների հետազոտումը, ովքեր ընդունվում են հիմնականում Դիլիջանից և հանրապետության հյուսիսային շրջաններից:
Կաբինետի բարձր մասնագիտական որակավորման մասին վկայում են տարբեր քաղաքների քաղաքացիների հետազոտությունները, ովքեր գալիս են Տավուշ բժշկական կենտրոն՝ անցնելու ՀՏ-հետազոտություն: Միջինը օրվա ընթացքում բաժանմունք ընդունվում են մոտ 15 մարդ տարբեր ախտաբանություններով: Գերազանցում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի, հենաշարժական համակարգի, շնչառական համակարգի հիվանդություններով հիվանդները, հաջորդիվ՝ ուռուցքաբանական, պոլիտրավմատիկ վնասվածքներով և այլ բորբոքային հիվանդություններով:
Մեկնաբանություն(ներ) (11)
BAREV DZEZ CARAYUTYUNIC OGTVELU HAMAR VORQAN GUMAR E HARKAVOR EV PETQ ENAXAPES PAYMANAVORVEL? MENQ IJEVANIC ENQ NAXAPES SHNORHAKALUTYUN
BAREV DZEZ CARAYUTYUNIC OGTVELU HAMAR VORQAN GUMAR E HARKAVOR EV PETQ ENAXAPES PAYMANAVORVEL? MENQ IJEVANIC ENQ NAXAPES SHNORHAKALUTYUN
Բարև Ձեզ: Գները հետևյալն են՝ 1 հատված - 25000 դրամ. 2 հատված - 40000 դրամ. 3 և ավելի հատվածներ - 55000 դրամ. ԿՏ հետազոտության համար հերթագրվել պետք չէ:
Barev Dzez,xndrum em aseq dzez mot glxi KT ev MRT hetazottun katarvum e te voch ev arjeq@?Naxapes snorhakalutyun
Բարև Ձեզ հարգելի Մոնիկա: ՄՌՏ հետազոտություն Տավոշ ԲԿ-ում չի կատարվում: Իսկ ԿՏ հետազոտություն կատարվում է: 1 հատվածն արժե 25000 դրամ, 2 հատվածը արժե 40000 դրամ, իսկ 3 և ավել հատվածների հետազոտությունն արժե 55000 դրամ: Կոնկրետ Գլխուղեղի ԿՏ հետազոոտթւոնն արժե 25000 դրամ:
Բարև Ձեզ, խնդրում եմ կասեք թոքի ԿՏ հետազոտությունն ինչ արժե, պետք է արդյոք նախապես հերթագրվել,եթե այո խնդրում եմ նաև հեռախոսահամար գրել?:
Բարև Ձեզ հարգելի Անահիտ: Կրծքավանդակի ԿՏ հետազոտությունն արժե 25000 դրամ: Նախապես հերթագրման կարիք չկա: 099106080, 077633063
Բարեւ ձեզ, ինչ արժե ամբողջ օրգանիզմի ԿՏ հետազոտությունը։
բարև ձեզ ինչ արժի որովայնի և կոնքի օրգանների ԿՏ հեազոտությունն
Скажите, пожалуйста,ваш медцентр делает КТ пациентам по гос заказу.заранее спасибо
բարև Ձեզ: Մայրիկիս համակարգչային տոմոգրաֆիայի պատասխանը կարող ե՞ք իմ էլ փոստին ուղարկել: